Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Էմիլի Ռատակովսկին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Ընդ որում, լուսանկարում նա միայնակ չէ, այլ ամուսնու հետ՝ բացառության կարգով, այսպես ասած։ Ավելին, երկուսն էլ հագնված չեն եւ ցնցուղի առջեւի հայելու մոտ են կանգնած։ Լոգարանում, կարծես, լուսավոր չէ, բայց Ռատակովսկու ամուսինը արեւային ակնոցով է: Էմիլիին նա գրկել է գոտկատեղից։ Դե, ինչպե՞ս գոտկատեղից։ Փորձում է հնարավորինս ծածկել մոդելի ինտիմ մասերը։ Իսկ մոդելը, հեռախոսը պահել է այնպես, որ կուրծքը չերեւա։
«Մեր կարանտինն այս տեսքը չունի (մենք հիմնականում սպորտային հագուստով ենք), բայց քանի որ ես այս ընթացքում հրապարակում էր իմ հարցերն ու պատասխանները, ինչու՞ չհրապարակել այն այստեղից։ Դա եղել է մեր հարսանիքից վեց ամիս անց՝ 18թ․-ի ամռանը», — լուսանկարին կից գրել է մոդելը։
«Երկրագնդի ամենաերջանիկ մարդը», «Քեզ ձեռքերով պահողը ես պետք է լինեի», «Ես պաշտում եմ ձեզ», «Wow, գեղեցկուհի», - երկար ժամանակ չեն հանդարտվել հետեւորդները։