Ամերիկուհին, որը երբեք ալկոհոլ չի օգտագործել, հայտնվել է մշտապես հարբած վիճակում՝ բացառիկ հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի 26-ամյա բնակչուհի Ալիսա Քելշը 2018 թվականից ի վեր սկսել է հաճախ հայտնվել հարբած վիճակում: Աղջկա մայրն իմացել է, որ իր դուստրը չի խմում, սկսել է մտահոգվել նրա առողջությամբ:
Աղջիկը գրեթե միշտ ոչ սթափ վիճակում էր, նրա բերանից միշտ ալկոհոլի հոտ էր գալիս:
Ամերիկուհին բազմաթիվ հետազոտություններ է անցել, պարզվել է, որ նա տառապում է հազվադեպ հիվանդությամբ: Աղջկա օրգանիզմում շաքարը և ածխաջրերը վերածվում են էթանոլի:
Բժիշկները ենթադրել են, որ հիվանդության առաջացման պատճառ կարող էին լինել հակաբիոտիկները, որ ընդունել է ամերիկուհին: Աղջկան հատուկ սննդակարգ են նշանակել: