Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է ոստիկանության կողմից, երբ ոչ սթափ վիճակում սկուտերով զբոսնել է Փարիզի Մեն ավենյուով, հաղորդում է Le Point ամսագիրը:

Իրավապահներն ուշադրություն են դարձրել դերասանի վրա, երբ նա հատել է կանգ առ գիծը՝ արգելակելով լուսացույցի կարմիր ազդանշանից։ Ոստիկանների պահանջով նա կայանել է ոստիկանական բաժանմունքի մոտ։ Իրավապահները դերասանի մոտ նկատել են հարբած լինելու անուղղակի նշաններ եւ նրան առաջարկել են ալկոհոլի էքսպրես-թեստ հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել․ 0,25 միլիգրամ ալկոհոլ մեկ լիտրի համար: Դեպարդյեն խոստովանել է, որ երկու բաժակ գարեջուր է խմել։

Ոստիկանները կազմել են արձանագրություն եւ դերասանից առգրավել սկուտերը՝ արգելելով շարունակել ուղեւորությունը։ Դեպարդյեին բաժանմունքից ուղեկցել են նրա ծանոթները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 31-ին ֆրանսիական դատախազությունը բռնաբարության գործով, որում մեղադրում են դերասան Ժերար Դեպարդյեին, հետաքննությունը վերսկսելու համար հարցում է ուղարկել քննչական դատավորին: