Ավստրալացի զբոսաշրջիկների զույգը մերկ վիճակում սկուտերով շրջել է Բալիի փողոցներում՝ վերջում հայտնվելով լողավազանում՝ գրում է The Daily Mail-ը: Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում, և տեղի բնակիչները մեղադրել են օտարերկրացիներին Բալիի ավանդույթներն անարգելու և իրենց ունեցվածքին պատճառված վնասի համար: Քանի որ օգտատերերի մեծ մասը վստահ է, որ տեսանյութի հերոսները վարձակալել են տրանսպորտային միջոցը:
Ի պատասխան՝ միջադեպի մասնակիցներից մեկն ասել է, որ սկուտերն իրենն է, քանի որ ինքը կղզում ամեն տարի ապրում է ավելի քան 4 ամիս: Նա նաև հավելել է, որ իրեն շատ չեն անհանգստացնում մարդիկ, ովքեր ասում են, որ ինքը թերհաս է: