ԽՈՅԵՐ

Դուք կհասկանաք, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ, իսկապես փոխել են ձեր անձնական կյանքը: Միայն թե' հասկանալի չէ, թե ինչպես:

ՑԼԵՐ

Չարժե նայել ուրիշների կյանքին, քանի որ ամեն անգամ դուք տեսնելով երջանիկ զույգերի, ինչ-ինչ խնդիրներ եք նկատում սիրելիի հետ հարաբերություններում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ավարտին հասցրեք այն, ինչ նախաձեռնել եք ձեր անձնական կյանքում վերջին մի քանի ամսում: Բարեհաջող շաբաթ է, որպեսզի վերջակետ դնեք որոշ ուղիների վերջում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելին կցանկանա ձեզ ամուր գրկել, շոյել եւ իր կողքը պահել, սակայն նրան կխանգարեն ամաչկոտությունն ու հպարտությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս շաբաթ դուք հեշտությամբ չեք համարձակվի սիրելիին պատմել ձեր անհանգստությունների մասին: Սակայն դուք պետք է հավատաք, որ նրա համար իսկապես կարեւոր է այն, թե ինչ է կատարվում ձեզ հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր առջեւ նոր եւ պայծառ հեռանկարներ կբացվեն, որոնք կվերաբերեն ձեր անձնական կյանքին: Միայն թե' դրանց մի մասը կխթանի այն, մի մասը' կխանգարի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ հեշտ չի լինի որոշել, թե ինչպես եք դուք վերաբերում ձեր սիրելիին: Միակ բանը, որում դուք վստահ եք, դա այն է, որ նրա հանդեպ դուք դրական զգացմունքներ ունեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ամեն ինչ կախված է ձեր արձագանքի արագությունից' թե' սիրելիի հետ հարաբերությունները, թե' ձեր ապագան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լավ շաբաթ է ստեղծագործելու համար։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Կցանկանաք սիրելիին դժգոհել կյանքի անարդարություններից ձեր հանդեպ, սակայն դժվար թե նա հասկանա ձեր տխրության պատճառը եւ կարողանա հանգստացնել ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Պատրաստ եղեք նրան, որ ճակատագիրը շուտով ձեզ նոր փորձություններ կուղարկի:

ՁԿՆԵՐ

Սիրելիին շատ դժվար կլինի փոխել ձեր տրամադրությունը, անգամ եթե ձեզ կթվա, թե նա դրա համար ոչ մի ջանք չի գործադրելու: Աշխատեք այնպես անել, որ նրա փորձերը հաջողությամբ պսակվեն: