Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է Արցախից։ Այս մասին դերասնաուհին նշել է կադրին կից։ Անատին կրում է սեւ սվիտեր, տաք բաճկոն։ Նա հավաքել է մազերը, ընտրել՝ մեղմ դիմահարդարում․ ընդգծված աչքեր, նուրբ երանգի շրթունքներ։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ակտիվ են գտնվել եւ գրել են․ «Արցախյան Անատի», «Գեղեցկուհի», «Շատ գեղեցիկ ես, ուղղակի խոսքեր չկան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Անատի Սաքանյանը ներկայացել էր գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում գեղեցիկ ու վառ շպարով էր, վարսերն արձակված էին։ Նա կրում էր ուսը բաց, սեւ երեկոյան զգեստ։ Հրապարակմանը կից Անատին գրառում չէր կատարել։