Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե բաճկոն է կրում եւ տաբատ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Անատին արտահայտիչ շպարով է, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ թեւնոց եւ ականջօղ։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Սիրուն», «իսկական հայուհի»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ, խորը լանջաբացվածքով շապիկ էր կրում։ Անատին արտահայտիչ շպարով էր, ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ նա նուրբ ականջօղեր եւ վզնոց էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Շատ գեղեցիկ», «Խոսքերն ավելորդ են»։