Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գայթակղիչ կերպարը։ Անատին կրում է կարմիր, երկարափեշ վերնազգեստ, նա կերպարանք է ընդունել լողավազանի մոտ։ Երկար թուխ վարսերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։