Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայրիկի հետ։ Շպռոտը փոքրիկ երեխա է, գտնվում է հայրիկի գրկում։ Ընտանեկան լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Ես եւ հայրիկս Մոսկվայում»։

 

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Շպռոտը կրում էր սեւ երանգի, կաշվե, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, ամառային, գունավոր, թեթեւ շապիկ։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան։ «Շքեղ», «Հիասքանչ», «Սեքսուալ», «Ոսկի ես, ոսկի։ Շատ գեղեցիկ ու քնքուշ», - գրել են նրանք։