Մկրտիչ Արզումանյանի հայրը նշում է ծննդյան օրը, եւ սիրված դերասանը ջերմ շնորհավորել է նրան։
Դերասանն Instagram-յան էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որում մանուկ հասակում է ու պատկերված է հայրիկի հետ։ «Պապ ջան, իմ հպարտություն, իմ ուսուցիչ, իմ ուրախություն, ծնունդդ շնորհավոր: Լինես առողջ, առողջ եւ առողջ»,- հրապարակումը մակագրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մկոն զվարճալի լուսանկար էր տեղադրել ու մեկնաբանել իրեն բնորոշ ձեւով։ «Պապ, տոնածառը կդնե՞ս։ - Բա յարգե…»,- գրել է նա։ Հետեւորդները շտապել էին մեկնաբանել լուսանկարը՝ նշելով, որ տոնածառը յուրօրինակ է։