Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի կաշվե կիսաշրջազգեստ, բալագույն բլուզ, կաշվե բաճկոն։ Եվայի վարսերն արձակված են, նախընտրել է վառ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շռայլորեն հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Անկրկնելի», «Հրաշք»։

Ավելի վաղ հրապարակած լուսանկարում Եվան ներկայացել էր գրավիչ ու ոճային կերպարում։ Նա կերպարանք էր ընդունել աթոռին նստած։ Նա կադրում կրում էր սեւ հանդերձանք․ ուլտրակարճ զգեստ, երկարաճիտներ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել։