Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր հոլովակ է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են օվկիանոսի ափին։ Հասմիկը լողափնյա հագուստ է կրում, արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ լայնեզր գլխարկ ու արեւային ակնոցը ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «վայելեք», «հանգիստ», «ճանապարհորդություն», «ամառ», «օվկիանոս»։ Հետեւորդներն ակտիվորեն մեկնաբանել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել Հասմիկին։