Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նոր կերպարը։
Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին մուգ գույնի մազերով է։ Նա նուրբ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Նոր կերպար։ Հավանո՞ւմ եք»,- հետեւորդներին հարցրել է նա։ Դերասանուհին մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել, որում բաց գույնի մազերով է ու աֆրիկյան հյուսքերով։ «Թե այնուամենայնիվ շիկահեր»,- լուսանկարը մեկնաբանել է նա։
Օրերս հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Մեկնաբանություններում Սոֆյան մի շարք հեշթեգեր էր օգտագործել, այդ թվում «սեր», «սերը ճախրում է օդում», «ձմեռ»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ զույգ»։