Chanel նորաձևության տունը կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է Չինաստանում նախատեսած մայիսյան ցուցադրությունը: Այս մասին հայտնում է France Info-ն:
«Chanel-ը հետևում է իրադարձությունների ընթացքին: Մեր թիմի ու նաև հաճախորդների առողջությունը մեզ համար գերակա են»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նորաձևության տունը նշել է, որ հետևում է Չինաստանի իշխանությունների հորդորին: