1948թ-ից սկսված յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա առաջին շաբաթը համարվում է մոդայի աշխարհում յուրահատուկ շաբաթ: Այդ օրերին Նյու Յորքի 5-րդ Ավենյու փողոցը վերածվում է մոդայի, կինոյի, երգարվեստի աշխարհի վառ ներկայացուցիչների թատերաբեմի: Այդ օրերին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Հագուստի ինստիտուտը բացում է իր մոդայի թեմատիկ ցուցադրությունը և տեղի է ունենում մեծ դրամահավաք ու գալա ընթրիք մոդայի, կինոյի, երգի ու սպորտի ոլորտի մեգաաստղերի մասնակցությամբ: Դրամահավաքը ամբողջությամբ նվիրված է Նյու Յորքի Հագուստի ինստիտուտի զարգացմանը: Այդ ամբողջ միջոցառումների շարքը կոչվում է Met Gala և իրավամբ այդ միջոցառումը համարվում է տարվա ամենագլխավոր փարթին:
Այս տարի մայիսի 6-ին Met Gala 2019 համախագահներն են եղել՝ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, անգլիացի երգիչ, երգահան Հարրի Սթայլսը և Gucci տան կրեատիվ ղեկավար Ալեսսանդրո Միքելեն: Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Հագուստի ինստիտուտի մոդայի ցուցադրության թեման է <<Camp: Notes on Fashion>>:
Met Gala 2019-ի հյուրերի ցանկում են եղել Քարդաշյաններ ընտանիքը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Սելին Դիոնը, Նաոմի Քեմպբելը, Քեթթի Փերին և այլ աստղեր: Սակայն Met Gala 2019-ի ամենաակնառու պահը հյուրերի ֆանտաստիկ ու անկրկնելի հագուստներն են, որոնցից յուրաքանչյուրը արվետի մի առանձին ստեղծագործություն է: