Հավանաբար, դուք մեկ անգամ չէ, որ լսել եք այն մասին, թե տաք ապուրների եւ ըմպելիքների օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։ Այդպե՞ս է արդյոք իրականում։
Սննդաբան Ելենա Տոլոկոննիկովան «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ տաք կերակուրը իսկապես կարող է վնասել առողջությանը։ Ավելին, տաք ուտեստները իսկապես կարող են հանգեցնել կոկորդի եւ կերակրափողի քաղցկեղի զարգացման։
«Այո, չափազանց տաք ուտելը եւ խմելը վտանգավոր է։ Դա հղի է կերակրափողի պարբերաբար այրվածքներով։ Ուժեղ վնասվածքները երբեմն չարորակ ուռուցքների առաջացման պատճառ են դառնում»,- նկատել է բժիշկը։
Նրա խոսքերով՝ կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղով ավելի հաճախ հիվանդանում են տղամարդիկ, այդ պատճառով նրանց խորհուրդ է տրվում առավել ուշադրություն դարձնել օգտագործվող սննդամթերքի ջերմաստիճանին։
Ինչպե՞ս հասկանալ, որ ըմպելիքը կամ ապուրը չափազանց տաք է։
Գոյություն ունի հասարակ կանոն՝ եթե ուտեստը կամ ընպելիքը այրում է ձեր շուրթերը, դրանք ուտել/խմել առայժմ չի կարելի, պետք է սպասել, որ մի քիչ սառչեն։
Իսկ վտանգավո՞ր են արդյոք չափազանց սառը մթերքները։ Պարզվում է՝ այո․ չափազանց սառը ըմպելիքները եւ մթերքները, գիտական տվյալների համաձայն, նույնպես վնասում են մարսողական տրակտի լորձաթաղանթը, ինչը եւս կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։
news.am