Երբ կինը տեղեկանում է, որ երեխայի է սպասում, նա դադարում է մտածել ինտիմ կյանքի մասին, քանի որ վախենում է վնասել պտղին: Հղիթույան ընթացքում որոշ ժամանակով նվազում է կնոջ սեռական ցանկությունը: Այդ ժամանակ բժիշկները խորհուրդ չեն տալիս պնդել ինտիմ հարաբերությունների հարցում, սակայն ոչ բոլորը կարող են հասկանալ կնոջը: Պատահում է և հակառակը, երբ կնոջ մոտ ուժեղանում է սեռական ցանկությունը: Առաջարկում ենք տեղեկանալ, թե հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալուց առաջ ինչ պետք է հաշվի առնի կինը:
Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և հասկանալ, թե արդյոք կան այս հակացուցումները:
Վիժումի կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ
Արգանդի վզիկի պոլիպներ կամ բորբոքում
Որովային ներքևի հատվածում ձգող ցավեր
Բազմապտուղ հղիություն
Պտղի ցածր տեղակայում
Ներարգանդային հեղուկի արտահոսք
Արյան արտադրություն արգանդից
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններ
Եթե այս ախտանիշներից որևէ մեկը առկա է, բժիշկը պետք է արգելի զբաղվել սեքսով հղիության ցանկացած ժամկետում: Իսկ եթե հակացուցումներ չկան, սեքսով զբաղվելը նույնիսկ օգտակար է: Սերմնահեղուկը փափկեցնում է արգանդը, օրգազմը նախապատրաստում է նրա պատերը ծննդաբերության և ուժեղացնում է արյան շրջանառությունը, որը ապահովում է թթվածնի և սննդարար նյութերը հոսքը պտղին:
Սեքսը հղիության առաջին եռամսյակում
Առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է: Սեքսի անհրաժեշտություն չկա, օրգանիզմի հիմնական նպատակը առողջ երեխա ձևավորելն է: Այս ընթացքում սեքսը հակացուցված է, քանի որ վիժելու և տոքսիկոզի վտանգ կա:
Սեքսը հղիության երկրորդ եռամսյակում
Երկրորդ եռամսյակում կինը արդեն սովոր է իր նոր իրավիճակին, վիժելու վտանգ չկա, և կարելի է սեքսով զբաղվել: Միայն պետք է հիշել, որ զգուշանալ է պետք էքստրեմալ սեքսից:
Սեքսը երրորդ եռամսյակում
Թեպետ այս ընթացքում երեխան արդեն ձևավորված է և շարժվում է արգանդում, բայց նա շատ լավ պաշտպանված է ներարգանդային հեղուկով և հատուկ թաղանթով, և սեքսը նրան չի վնասի: Եթե նույնիսկ սեքսից հետո պտուղը սկսում է ակտիվորեն շարժվել, պետք չէ անհանգստանալ. դա տեղի ունենում հորմոնների մեծ հոսքի և մոր սրտխփոցների հաճախացման արդյունքում: Միայն պետք է զգուշանալ, որ կնոջ փորի վրա ճնշում չգործադրվի:
37-րդ շաբաթից սկսած՝ բժիշկները կտրուկ արգելում են զբաղվել սեքսով. դա կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: