Մազերը ներկելու պրոցեսը բոլոր դեպքերում ունի որոշակի քիմիական ազդեցություն հատկապես հղի կանանց շրջանում: Հարց է առաջանում, թե որքանով է այն վտանգավոր փոքրիկի առողջության համար եվ արդյոք կարելի է մազերը ներկել հղիության ժամանակ. բոլոր կարելիներն ու չի կարելիները ներկայացնում է Aroxj.am-ը:
Մասնագետները չեն արգելում ներկել մազերը հղիության ընթացքում, բայց միևնույն ժամանակ նշում են, որ դրանից հրաժարվելը այդ մի քանի ամիսների ընթացքում ավելի անվտանգ է և մայրիկի, և փոքրիկի առողջության համար:
• Մազերի կայուն ներկերի բաղադրության մեջ մտնում են մի շարք վնասակար նյութեր: Եթե այնուամենայնիվ որոշել եք ներկել մազերը, ապա գոնե դա արեք բնական ներկերով` հինայով կամ բասմայով:
• Քանի որ հղի կնոջ օրգանիզմում կատարվում են մի շարք հորմոնային փոփոխություններ, դժվար է ասել, թե ինչ գույն կստանաք արդյունքում և որքան ժամանակ այն կպահպանվի:
• Հղիության առաջին եռամսյակում, երբ դեռ նոր-նոր է ձևավորվում պտուղը, ավելի լավ է ռիսկի չգնալ և չներկել մազերը ոչ մի միջոցով:
Շարունակությունը` այստեղ: