Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մագնիսի նման ձգում է սկանդալները։ Նախկին գործընկերոջ՝ Քսենիա Բորոդինայի հետ վեճից հետո, լուրջ աղմուկ է սկսվել Telegram-յան հրապարակման պատճառով, որում վիրավորել էին RT-ի ղեկավար Մագարիտա Սիմոնյանին եւ հասարակական գործիչ Քրիստինա Պոտուպչիկին։ Նրանցից մեկին «армянкой в каменьях» են անվանել, մյուսին՝ «ջհուդ»։
Այս կտրուկ արտահայտությունները չեն վրիպել հանրության ուշադրությունից, թեմային իր միկրոբլոգում անդրադարձել է «Harper's Bazaar»-ի գլխավոր խմբագիր Դարյա Վելեդեեւան, որի մեկնաբանություններում հայտնվել է նաեւ Սոբչակը։ Արդյունքում Քսենիային մեղադրել են ֆաշիզմին աջակցելու համար։
Հաղորդավարուհին հայտարարել է, որ հարկավոր չէ արձագանքել անհասկանալի ալիքների հրապարակումներին, իսկ նրանք, ովքեր տարածում են այդ կասկածելի հրապարակումը, միայն առիթ են փնտրում՝ Սիմոնյանին ու Պոտուպչիկին զոհի վերածելու համար։ «Լավ միջոց, որ նրանց, ում ազատ համացանցում առավելագույնս «թունավորում են», հանկարծ խղճան»,- պնդում է Անատոլի Սոբչակի դուստրը։
Որոշները Մաքսիմ Վիտորգանի նախկին կնոջը մեղադրել են նացիոնալիզմի մեջ՝ կարծելով, որ տոտալիտար ռեժիմը սկսվում է հենց այսպիսի արձագանքից։ Օրինակ՝ բիզնես-լեդի Սնեժանա Գեորգիեւան նշել է. «Ինձ համար կոնկրետ այդ դեպքում արհամարհելը հավասար է խրախուսելուն»։
Ավելի ուշ սկանդալային հեռուստահաղորդավարուհին սոցիալական ցանցի իր էջում Վելեդեեւայի հրապարակման մեկնաբանություններում նամակագրությունից մի քանի սքրինշոթ է հրապարակել ու փորձել բացատրել իր դիրքորոշումը։ Սակայն արդյունքում քննարկման գլխավոր հերոսներին՝ Սիմոնյանին ու Պոտուպչիկին, մեղադրել է տեղեկատվական տարածության մանիպուլիացիայի մեջ։ «Արգելքները ցանկացած չարի սկիզբն են։ Ավելի լավ է համբերել եւ անպարկեշտ գրությամբ ցանկապատի կողքով անցնել, քան բոլոր ցանկապատերը RT-ի վերածվեն»,- գրել է Կոնստանտին Բոգոմոլովի կինը։