Ինչպես հայտնի է, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում գեղեցիկ տղամարդկանց ցանկ ունի: Այդ վարկանիշում արդեն տեղ են գտել նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն։

Այժմ հիթ-շքերթում իր արժանի տեղն է զբաղեցրել հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն։

 

«Հրաշալի տղամարդկանց իմ վարկանիշային ցուցակում այսօր Լեոնարդո Դի Կապրիոն է, – գրում է Մարգարիտա Սիմոնյանը: -Իր զբոսանավի վրա նա հանգստանում էր Կարիբյան ծովում։ Նույն ծովում, բայց մեկ այլ զբոսանավով հանգստանում էր ֆրանսիացին։ Խմել ու ընկել էր։ Նավապետը հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել եւ որ ինքը չի կարողանում ուղեւորին գտնել։  Դի Կապրիոն որոնումների է գնացել եւ գտել ֆրանսիացուն։ Լեոնարդոն միակն էր, որն արձագանքեց արտակարգ ազդանշանին եւ, ի վերջո, փրկեց մարդուն»:

style.news.am