Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարել, որն արվել է Իսպանիայում։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Աստղիկ Սաֆարյանը պատկերված է ավտոմեքենայում։ Հմայիչ երգչուհին սպիտակ բլուզ է կրում եւ հավաքել է մազերը։ Նա արտահայտիչ շպարով է, ընդգծված են շուրթերը։ «Ողջույն»,- լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Աստղիկը շքեղ սանրվածք էր ընտրել, արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ քարերով զարդարված գոտի, թեւնոնցեր, մատանիներ ու խոշոր ականջօղեր։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։ «Փայլուն աստղ», «թագուհի»,- գրել էին օգտատերերը։