Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը, որը նախորդ տարվա հունիսին բաժանվել է կնոջից՝ ռուս մոդել Իրինա Շեյքից, տարվել է «Ջեյմս Բոնդի նոր ընկերուհով»՝ դերասանուհի Անա դե Արմասով, որը Դենիել Քրեյգի հետ նկարահանվել է «007. մահանալու ժամանակը չէ» ֆիլում: Նրանց միասին նկատել են կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի հանդիսավոր նախաճաշին Բեւեռլի Հիլզում։ Ինսայդերների խոսքով՝ դերասանները շփվել են, սիրախաղ սկսել։
«Նրանք բավական երկար խոսել են հյուրանոցի նախասրահում։ Եվ չէր թվում, թե նրանք ինչ-որ տեղ շտապում են։ Բրեդլին տարված էր Անայով, իսկ վերջինս շատ էր ժպտում։ Ակնհայտ է, որ նրանց միջեւ քիմիա է առկա»,- հայտնել են ականատեսները։
Քուփերն ու դե Արմասը ծանոթ են արդեն մի քանի տարի։ Նրանք միասին նկարահանվել են 2016թ.-ի «Զինված տղաները» ֆիլմում։ Անան, որը հայտնի է նաեւ «Ով կա այնտեղ», «Ածելու սայրի վրայով վազողը 2049» ժապավեններով, 2011-2013թթ. ամուսնացած է եղել իսպանացի դերասան Մարկ Քլոթեթի հետ։
Քուփերը նախկինում ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Էսպոզիտոյի հետ, որի հետ ամուսնությունը կես տարուց պակաս է տեւել։ Հետագայում Բրեդլին հանդիպել է դերասանուհիներ Ռենե Զելվեգերի, Զոի Սալդանայի, մոդել Սյուկի Ուոթերհաուսի հետ։ Դերասանի եւ Իրինա Շեյքի հարաբերությունները սկսվել են 2015թ.-ին։ Նրանք երկուամյա դուստր ունեն՝ Լեա դե Սյենը, որի խնամակալությունը կիսում են։ Ասում էին, որ բաժանման պատճառ են դարձել Քուփերի՝ չափազանց մտերիմ հարաբերությունները «Աստղը ծնվեց» ֆիլմում նրա զուգընկրոջ՝ երգչուհի Լեդի Գագայի հետ։ Սակայն երկուսն էլ հերքել են այդ լուրերը։