Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ասպիտակ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Մեկնաբանություններում Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված ջերմ խոսքերի համար։ Երկրպագուները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Հրաշք, գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր վառարանի ֆոնին։ Նա սպիտակ հագուստ էր կրում, նույն գույնի սպորտային կոշիկներ։ Լիլիթն արձակել էր մազերը եւ գեղեցիկ շպարով էր։ «Հայկական Տիբեթում՝ Օձունում»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։