Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսնակար է հրապարակել, որում շքեղ բեմական կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է բեմում՝ ելույթի ընթացքում։ Լիլիթ Հովհաննիսյանը փայլուն զգեստ է կրում։ Նա երեկոյան սանրվածքով է եւ քարերով զարդարված գլխազարդ է կրում։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ «Հուզված»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Լիլիթ Հովհաննիսյանը։ Նրա հետեւորդները գնահատել են կերպարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել երգչուհուն։ «Թագուհի», «արեւ», «հիասքանչ»,- գրել են նրանք։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ԱՄՆ-ում։ Լիլիթը ետնաբեմում էր։ Նա վարդագույն զգեստ էր կրում, որը զարդարված էր քարերով։ Երգչուհին խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղեր, իսկ կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։