Դեռ վաղուց են խոսում ու գրում այն մասին, որ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթը հաշտվել է նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ։ Եվ ահա Փիթը որոշել է ներողություն խնդրել Էնիսթոնից։ Վերջինս եւս ակնհայտորեն դեմ չէ հարթել հարաբերությունները ու նախկին ամուսնուն նույնիսկ հրավիրել է իր ծնունդին։ Դրանից հետո նախկին ամուսիններն աստիճաբար սկսել են վերականգնել կապը։
Ինսայդերները հայտնում են, որ Փիթն ու Էնիսթոնը ցանկանում են լավագույն ընկերներ դառնալ, բայց դրա համար հարկավոր է ամբողջությամբ ազատվել անցյալից։ Ջենիֆերը նույնիսկ պատրաստ է պատրաստ է ներել նախկին ամուսնուն Անջելինա Ջոլիի հետ նրա դավաճանությունները, այդ պատճառով նրանք պայմանավորվել են առհասարակ չհիշել իրենց բաժանողի անունը եւ ձեւացնել, թե իրենց կյանքում ցավոտ շրջանն առհասարակ չի եղել։
Բրեդն ափսոսում է, որ ժամանակին նեղացրել է Ջենիֆերին, որը նրան շատ է սազում՝ որպես կին եւ որպես իսկական ընկեր։ Կհաջողվի արդյոք նրան քավել մեղքն ու ինչ կլինի արդյունքում, հայտնի չէ։ Բայց երկրպագուները սոցիալական ցանցերում այս զույգին համատեղ, լուռ երջանկություն են մաղթում՝ առանց դաժան անկումների, բախումների, հարաբերություններն աղմկալի պարզելու։