Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, պատռված ջինսե տաբատ է կրում, սպիտակ, լայն բլուզ։ Էվան արձակել է փարթամ մազերը, վառ շպար ընտրել՝ կարմիր շրթներկով ընդգծելով շուրթերը։ «Ժպիտ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էվան շքեղ կերպարում էր։ Նա խորը լանջաբացվածքով հագուստ էր ընտրել, որը զարդարված էր քարերով։ Էվան նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց ու ականջօղեր։