Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ազդեցիկ կերպարում է։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն շուրթերը։ «Թիթեռնիկի էֆեկտ»,- այսպես է դերասանուհին մակագրել լուսանկարը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել դերասանուհուն։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, բեժ գունի վերնազգեստ։ Նա հետաքրքիր՝ «թաց» վարսահարդարում էր ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Լռությունն ամենահզոր ճիչն է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։