Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ երանգի հանդերձանք․ թափանցիկ թեւերով վերնաշապիկ, պիջակ։ Վարսերը գեղեցիկ հավաքված են, վառ շպարով է։ Կադրին կից հմայի Նազենին գրել է․

«Փայլը, էս կյանքում ամենադժվարը չկորցնել փայլը` աչքերի, հոգու, մտքի... Երազանքների փայլը մի կորցրեք, որքան էլ կոտրեն, որքան էլ փորձեն հավասարեցնել ձեզ հողին կամ «փչացնել»` աղտոտելով ձեր հոգին, ձեր երազանքներն ու տեսակը:

Ամանորի հրաշքին չեմ հավատում վաղուց, բայց ես հավատում եմ Մարդուն. նրա կամքին, ազատությանն ու որակին: Ես ԴԵՌ հավատում եմ մարդու բարությանն ու ազնվությանը, ես ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ .... մի կոտրվեք, ինչ էլ որ լինի, երբ էլ որ լինի, ինչպես էլ որ «մեծանասնությունը» փորձի համահարթեցնել: Անհատի ուղին միշտ է տարբեր, եթե իհարկե ուժ ու կամք ունես` ավարտին հասցնելու:

Մի կորցրեք ՓԱՅԼԸ... ) մնացածն իրոք անցողիկ է...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ կերպարում էր. նա երկար, պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ Նազենին հավաքել էր մազերը, վառ աքսեսուարներ ընտրել՝ վզնոց, ժամացույց, թեւնոց։ «Մի քիչ գարուն` ձմռան ընթացքին հակառակ»,- լուսանկարը մակագրել էր նա։

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE