Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մազասրահում։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան սպորտային տաբատ է կրում եւ վառ տոպ։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացրել է վզնոցը։ «Ողջույն»,- լուսանկարը մեկնաբանել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին համարձակ կերպարում էր։ Նա սեւ հագուստ էր կրում, հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Աննան նուրբ վզնոց էր ընտրել։ «Քաղցր երազներ»,- այսպես էր լուսանկարը մակագրել դերասանուհին։