Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան հետաքրքիր նախշերով, երկար զգեստ է կրում։ Այն բայց է ուսերի հատվածում։ Աննան զգեստը համադրել է նուրբ վզնոցի հետ, պարզ սանրվածք ընտրել։ Դերասանուհին դիմահարդարված չէ. ի դեպ, Աննայի էջում բազմաթիվ են լուսանկարները, որոնցում նա ցուցադրում է բնական գեղեցկությունը։ Հրապարկված կադրերից մեկը Աննան անգլերենով հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Բնություն դրսում եւ խաղաղություն ներսում»։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կարմիր, խորը դեկոլտեով զգեստ էր կրում, որի ոտքի հատվածում համարձակ կտրվածք ունի։ Նա մեղմ շպարով էր, իսկ կերպարը համալրում էին վզնոցն ու մուգ երանգի կոշիկները։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չէր թողել։