Fashion Awards մրցանակաբաշխությունից հետո՝ կեսգիշերին, սուպերմոդել Էլզա Հոսկը, Մոխրոտիկի նման, լիովին կերպարանափոխվել է։ Միայն թե ոչ առօրյա կերպարի, այլ առավել սեքսուալ ու ազդեցիկ. աստղը սեւ, խիստ կոստյում է կրել մերկ մարմին։ Victoria’s Secret-ի «հրեշտակն» իր կերպարը ցույց է տվել Instagram-ում։
Հոսկը հագուստը համադրել է խոշոր վզնոցի ու թեւնոցի հետ, կերպարն ամբողջացրել բարձրակրունկներով։ Մոդելը հավաքել է մազերը, իսկ դիմահարդարման ընթացքում սեւ ստվերաներկով ընդծել աչքերը։