Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին վանդակավոր տաբատ է կրում եւ սպիտակ բլուզ, որը բաց է ուսերի հատվածում։ Սիրուշոն խոշոր վզնոց է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Նուրբ», «Նաիրյան աղջիկ»,- գրել են նրանք։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր գրասենյակում։ Նա սեւ տաբատ էր ընտրել, բաց գույնի բլուզ եւ երկարաճիտ կոշիկներ։ Հմայիչ երգչուհին արձակել էր մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ թեւնոցներ։ «Վերադարձ գրասենյակ»,- լուսանկարը մակագրել էր նա։