Ամերիկյան Մեդիսոն քաղաքում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը դիպչել է մոտակա տներից մեկում գտնվող երեխայի սենյակին, գրում է NBC15-ը:

Դրանից բացի, փամփուշտները դիպչել են նաև այդ տարածքում կայացված մեքենաներին:

Երեքամյա երեխան իր սենյակում քնած է եղել, երբ պատահական փամփուշտը հայտվել է խաղալիք շնաձկան մեջ:

Հատկանշական է, որ խաղալիքը դրված է եղել երեխայի կողքին:

 

 

 

Իրավապահների խոսքով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի ձերբակալվել: