Երեքամյա Աhարոն Բաթերսբին հանգիստ չէր տալիս իր ծնողներին: Նա շատ անհանգիստ էր քնում գիշերը, հաճախ արթնանում էր, գանգատվում մղձավանջներից: Կամ գիշերվա ժամը երեքին արթնանում էր' ուժերով լի, և այլևս չէր քնում: Իրավիճակը շտկել օգնեցին բանանները: Այժմ ծնողները տղային քնելուց առաջ կես բանան են տալիս:
Հատկանշական է, որ ոչ երաժշտությունը, ոչ հատուկ լուսավորությունը չէին օգնում քնացնել երեխային: Նաև Երեխային նաև նշանակել էին մելատոնին, սակայն ապարդյուն: Փոխարենը, բանանի շնորհիվ, երեխան քնում է երեկոյան ութին, և արթնանում առավոտյան յոթին: Մինչ այդ քնի պակասը հանգեցնում էր նրան, որ գերհոգնածության պատճառով տղան խփում էր ինքն իրեն, գոռում էր, քաշքշում էր շրջապատողներին: Նա կրճտացնում էր ատամները և տեղում չէր նստում:
Աhարոն Բաթերսբին ծնվել է 14 շաբաթ շուտ: Հիվանդանոցում նրան ժամը մեկ արթնացնում էին' կերակրելու նպատակով: Չորս ամսականում երեխային դուրս են գրում տուն: Սակայն այնտեղ էլ անքուն գիշերները շարունակվում են: 12 ամսական հասակում նա գիշերը քնում էր 4 ժամ, իսկ ցերեկը ննջում էր: Հայտնի չէ, թե ինչու նրան քնել օգնեցին հենց բանանները: Հնարավոր է, որ բանանի կազմի մեջ մտնող մագնեզիումը և կալիումը օգնում են թուլացնել մկանները: Բանանի մեջ նաև կա տրիպտոֆան, որը վերածվում է սերոտոնինի և մելատոնինի և օգնում է կարգավորել քունը:
Սկզբունքորեն, քնի որակը կարող է լավացնել ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող ցանկացած մթերք, որը դանդաղ է արտազատում էներգիան: Դրանցից են չմաղած ալյուրից պատրաստված հացը և գենտնանուշի յուղը: