Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ծննդյան 80-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգչուհի Թինա Թյորները:
Շնորհիվ իր արտիստիզմի եւ տաղանդի՝ Թինան արժանացել է «Ռոքն ռոլի թագուհի» կոչմանը: Նա «Գրեմմիի» ութակի մրցանակիր է, իսկ Rolling Stone ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն երգչուհիների ցանկում:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է աշխարհի՝բոլոր ժամանակների լավագույն երգչուհիներից մեկի լավագույն մտքերը՝ գեղեցկության, տարիքի եւ բեմի հանդեպ սիրո մասին:
«Իմ գեղեցկության ամենամեծ գաղտնիքն այն է, որ ես երջանիկ եմ ինքս ինձանով: Կարծում եմ՝ քո արտաքին տեսքը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչպես ես ինքդ քեզ զգում: Երջանկությունն է գեղեցկության գաղտնիքը»:
«Ազատվիր այն ամենից, ինչ քեզ թեւաթափ է անում եւ կհամոզվես, որ երբ ազատ ես, քո իրական ստեղծագործ միտքն ու «ես»-ը այցելում են քեզ»:
«Որքան մեծանում ես, այնքան հասկանում ես, որ ոչ թե ինչ-որ պատահարներ են ազդում քեզ վրա, այլ քո վերաբերմունքը՝ տվյալ պատահարներին»:
«Մենք հաճախ մեր խնդիրները թողնում ենք Աստծուն, բայց իրականում մեզ պետք է Աստծուց խնդրել բացահայտել մեր ներքինը»:
«Ես հավատում եմ, որ եթե պարզապես կանգնենք ու առաջ շարժվենք, կյանքի հրաշքները կբացվեն մեր առաջ»:
«Ես երբեք չեմ հանձնվի տարիքին, քանի դեռ ծեր չեմ, իսկ ես դեռ ծեր չեմ»:
«Երբ արդեն հասցրել ես գնել քեզ հետաքրքրող բոլոր զգեստներն ու տները, դու ավելի մեծ բանի կարիք ես ունենում»:
«Չեմ սիրում խորասուզվել անցյալի մեջ»:
«Ես հավատում եմ աղոթքին եւ մեծ հավատքին»:
«Ես բեմի կարիք ունեմ: Ինձ համար դա կյանքի պոռթկում է, որն ինձ զվարճացնում է»: