Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարկել՝ ներկայացնելով իր ոճային աշնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երկար, կանաչ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Հագուստը զարդարված է հետաքրքիր սեւ գոտիով։ Լիան նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել է․ «Գնահատել լռության գեղեցկությունը․․․»։