Դերասանուհի, հեուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Facebook-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին աշնանային կերպարում է. նա կաշվե տաբատ է կրում, երկար, սեւ վերարկու, երկրարաճիտ կոշիկներ եւ կարմիր ձեռնոցներ։ «Իմ կյանքի վայրկյանների մեջ հավերժական սպասում կա... տեսնես մարդ ինչո՞ւ է լույս աշխարհ գալիս...»,- հրապարակումն այս մեկնաբանությամբ է ուղեկցել դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում եւ նուրբ շպարով էր։ «Որքան մենք ժամանակ ենք վատնում` նայելով, թե ուրիշներն ինչ են անում, կամ անհանգստանալով, թե ուրիշներն ինչ կմտածեն: Գործ է պետք անել, իսկապես մանր- մունր բաներից նեղվել-փակվելով որեւէ գործ չենք հաջողի: Երբեք: Ուրեմն հասկացեք` ով կամ ինչն է ձեզ խանգարում, փորձեք «շրջանցել» կամ ուշադրություն չդարձնել ու կտեսնեք ինչ արագ եք հասնում արդյունքի: Այս մտքով քնեք, վաղը` նոր օրը, նոր հնարավորությամբ, կտանի իր հունով դեպի հաջողություն կամ հաղթանակ` ինքներդ ձեր նկատմամբ: Խաղաղ գիշեր»,- մեկնաբանություններում գրել էր նա։