Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ստեփանակերտում։
Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, մուգ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարը լրացնում է արեւային ակնոցը։ «Ես սովորել եմ «թռչել» այնտեղ, որտեղ բոլորը սպասում են քո անկմանը, սովորել եմ տեսնել գույները, երբ համատարած փորձում են պատել գորշությամբ, սովորել եմ լիաթոք շնչել, երբ փակում են թարմ օդի «փականը» եւ, վերջապես, ես սովորել եմ ուրախանալ Աստծու տված ամեն մի վայրկյանով, երբ գիտակցում ես, որ դեռ ունես քեզ տրված թեկուզ մի վայրկյան ժամանակ` կյանքդ ավելի լցնելու սիրով, շնորհակալությամբ, հույզերով, ժպիտներով կամ բարեգթությամբ, երբ դեռ կարող ես Գործել` ի հեճուկս բոլոր «չես կարող»- ների» Լուսանկարը` Ստեփանակերտից։ Տրամադրությունը`թռիչքային։ Խոսքս` ի խորոց սրտի»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր վերելակում։ Դերասանուհին գեղեցիկ զգեստ էր կրում, դասական պայուսակ եւ արեւային ակնոց։ «Չինական մանրանկարներ` վերելակում։ Հ.Գ. Ամենաանտրամադիր վիճակում ես սիրում եմ զգեստ հագնել, կանացիությունն իր ուժն ունի, զգեստով զգացողությունը այլ է, որքան էլ այն երբեմն անհարմար լինի: Հ.Գ.Գ Հետաքրքիր է, ժամանակակից կինն ինչու՞ է տաբատն ավելի նախընտրում... իսկ դու՞ք, որն է ճիշտ կամ հարմար...».- լուսանկարը մակագրել էր նա։