Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է իր 34-ամյակը: Նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ծնունդ.. հուլիսի 18 եսիմորթիվ հետաքրքիր բառ, որի մեջ մի ամբողջ կյանք կա. դժբախտություններով, երջանկությամբ կամ ուրախ պահերով լի, վայրիվերումներով ու անկումներով լի։
Իմ 34- ում ես կուզեի միայն մի նվեր. որ Խաղաղ լինենք մենք մեզ հետ։ Որ կարծիք ասողին չթաղենք, անգամ եթե չի համընկնում մերի հետ, որ ապրելու իմիտացիա չստեղծենք, այլ՝ ապրենք, ապրենք իսկապես, որ չխաչենք անընհատ ոչ՛ ուրիշ հային, ոչ էլ Աստծուն (հա համոզվում եմ, որ Հրեան չի խաչել, այլ Հայը..)
Մեր չարությունից մեր հողն արդեն ճռռում է, ճաքում է ու մի օր ուղղակի փորը բացելու է ներս առնի բոլորիս։ Դաս չենք քաղում։
Ես ուզում եմ ուղղակի որ ամեն մարդ Մարդ մնա։ Գիտեմ, որ ծանր է։ Հոգնել ենք բոլորս։ Ու դա սարսափելի է։ Շոու- բիզնես չկա վաղուց Հայաստանում, որովհետև շոուն եկել է քաղաքական ու Հասարակական դաշտ։ Հիմա անհատն ուզում է տեսնել որ իրեն ասում են «մալադեց»։ Օք, ասում եմ «Մալադեց»,,,
բայց դե զզվելի են շուոները։
իմ երեսունչորսում ես փաստում եմ, որ զզվում եմ շոուներից, ուռա-հայրենասիրությունից ու նեգատիվից՝ որը սարքել ենք բանալի, բայց էդ անտեր բանալին ՈՉ ՄԻ ԴՈՒՌ չի բացում։
չեմ անում,չեմ սիրում շոու, պաթոսիցս էլ մնացել է ս-ն... էդ էլ կանցնի..
մարդկանց մեծամասնությանը թվում է թե իրենք անմահ են... խնդալու,,
զարմանում եմ, որ էսքան անկրթության մեջ, բոլորը սովորեցնում են։ Ինչ լավ է, որ ես սիրում Սովորել, ու սկսել եմ դա անել ագահորեն, չէ՞ որ կյանքը միշտ անսպասելի կարճ է
Ամենամեծ նվերս կլիներ, որ Խաղաղ լինեինք ներսից, հետո արդեն դրսից։
Խաղաղ, բայց ոչ՝ անկամ։
ես նոր ուզում եմ սովորել ապրել. զրոյից։ Կարծում եմ 34-ն իդեալական տարիք է դրա համար
իմ ծնունդին միշտ անկեղծ ընկերներս են եղել, ու պարգևել ամենաթանկը՝ իրենց ուշադրությունն ու ժամանակը
հիմա՝ սիրտ չկա... տխուր կամ չի հոգնած
ուղղակի ՉԿԱ
անսիրտ ենք դարձել ու դա ունի լիքը պատճառ, բայց ոչ արդարացում ...
շնորհավորանքները կենարար ջրի պես եմ կարդում ու լցնում սրտիս մեջ, որ Հետ Գա։
շնորհակալ եմ բոլորիդ՝ հատ առ հատ։
քանի իմ կյանքում կա գոնե մեկը, ումով ես ուրախանում եմ ու հուզվում, ուրեմն իզուր չեմ ապրում, իսկ ԴՈՒՔ ՇԱՏ ԵՔ։) ու ես Շնորհակալ եմ ձեզ .. հատ առ հատ»: