Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան եւ նրա երեք երեխաները Վլադիկավկազում դարձել են օսեթական հարսանիքի պատվավոր հյուրեր։ Վոդյանովան Instagram-ում կիսվել է տեսանյութով։
Խոսքը Վլադիկավկազում ազդեցիկ ընտանիքների երեխաների հարսանիքի մասին է․ Գեորգի Ձիովի եւ Քրիստինա Ալբորովայի։
Նատալյան ի սրտե ուրախացել է․ փորձել է կովկասյան ուտեստներ, պարել է․․․ Երաժշտություններից մեկն է եղել է հայկական՝ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։
«Երաժշտությունը հայկական է։ Այն հիանալի է», «Գեղեցկուհի Նատալյա», «Երջանկություն ձեր երեխաներին», - մեկնաբանությունների հատվածում իրենց հիացմունքն են արտահայտել հետեւորդները։