Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը (ծնունդով Լիբանանից է, ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է) ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել իր նոր ալբոմից, որը կոչվելու է «Արցախ»:

Նշենք, որ իր նոր ստեղծագործության կատարմամբ՝ աշխարհահռչակ ջութակահարը մասնակցել է անցյած շաբաթ տեղի ունեցած «Համերգ հանուն խաղաղության» բարեգործական առցանց համերգին, որի նպատակը՝ դրամահավաք իրականացնելն է Արցախին օգնություն տրամադրելու համար։