Women’s сlub նախագծի նոր եթերաշրջանում դերասան Գրիգ Գևորգյանի և նրա կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի բացակայությանն ու նախագծից դուրս գալու քննարկումներին Tert.am Life-ն անդրադարձել է։
Մեզ հետ զրույցում Գրիգն ասել էր, որ չի կարող բացահայտել՝ հետագայում կշարունակե՞ն համագործակցել Women’s Club-ի հետ, թե՞ ոչ։ Նա նաև նշել էր, որ «Վիտամին ակումբի»-ի մյուս նախագծի՝ Sport Club-ի առաջիկա թողարկմանը ևս հեռուստադիտողներն իրեն չեն տեսնի։ Սոնայի՝ նախագծից դուրս գալու մասին Գրիգը նախընտրել էր չխոսել։
Թեման շարունակում է մնալ քննարկման կենտրոնում։ Tert.am Life-ն այս մասին խոսել է «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի հետ։ Վերջինս որոշակի հստակություն մտցրեց այս հարցերում, մասնավորապես, Սոնայի հետ համագործակցությունը դադարեցրել են, Գրիգի հետ կշարունակե՞ն համագործակցել, թե՞ ոչ, ոչինչ ասել չեն կարող։
Ամբողջությամբ՝ tert.am.life