Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի ամուսնության 5–րդ տարեդարձի և Ալեքսանդրի անակնկալի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մեր լսարանին պատմել էինք նաև, որ զույգն ընտանեկան որոշակի խնդիրներ ունի։ Այն ժամանակ նրանք չէին մանրամասնել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը։ Այս անգամ Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի կնոջ` Լիլիթի հետ, որը պատմեց ընտանեկան դժվարությունների մասին, որոնք ավելի ընդգծված են դարձել երեխայի ծննդից հետո։
«Ես ու Սաշն ահավոր տարբեր աշխարհներ ունենք։ Երբ ամուսնացա, 22 տարեկան էի, իմ մտածողությունն այլ էր։ Այն ժամանակ ինձ դուր էր գալիս, որ նա ինձ սովորեցնում է ինչ-որ բան, հիմա դա ինձ դուր չի գալիս։ Սաշն իշխող բնավորություն ունի, արդյունքում բախվում ենք։ Ինձ դուր չի գալիս ոչ թե այն հանգամանքը, որ նա ինձ սովորեցնում է, այլ այն, թե ինչ է փորձում սովորեցնել։ Ես ունեմ իմ աշխարհայացքն ու արդարությունը, որից, երբեմն, կարող եմ տուժել, սակայն լռել չեմ կարողանում։ Նա փորձում է փոխել իմ աշխարհայացքը։ Ես իրեն ասում եմ, որ ինքն ինձ սիրել է իմ տեսակով, ամենուր ասում է, որ ինձ սիրում է իմ արդարության, անկեղծ ու բարի լինելու համար, բայց փորձում է փոխել դա և ինձ վատը դարձնել»,– ասաց Լիլիթը։
Լիլիթը համարում է, որ սա անկումային փուլ չէ ընտանիքում, պարզապես, սկսել են բախվել իրենց հակառակ տեսակները։ Տեսակների տարբերություն ավելի ընդգծված է դարձել երեխայի` Ալեքսանդրի ծննդից հետո։ Ծնողները շատ են սիրում իրենց որդուն, սակայն ամեն մեկն ունի դաստիարակության իր տեսլականը։
«Ես չեմ ուզում, որ իմ երեխան քյարթու և լկտի մեծանա, ուզում եմ ինտելիգենտ լինի, ունենա իր կարծիքը, որը ես կամ հայրը չենք թելադրել։ Սաշն ասում է` իմ տղան պետք է լինի այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, իսկ ես ասում եմ` նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում, եթե մենք ենք կյանք տվել իրեն, չի նշանակում, որ պիտի ղեկավարենք այն։ Անկեղծ ասած, երեխան ինձ հետ լրիվ այլ մարդ է, Սաշի հետ` այլ։ Նա ամեն ինչ անում է, որ երեխան զոմբիանա։ Ես կարծում եմ` եթե երեխան իրեն վատ է պահում, պետք է դաստիարակես, իսկ նա ասում է` երեխա է։ Երեխան չպետք է կամակոր լինի։ Այս խնդիրները երեխայի հետ եկան։ Երբ ինձ ասում են` երկրորդ երեխա, ասում եմ` ոչ։ Ես այլևս չեմ կարող»,– նշեց դերասանի կինը, չնայած ավելի վաղ ամուսինն ասել էր, որ երազում է երկրորդ երեխան ունենալու մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։