Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած դիմահարդարներ Մարիո Դեդիվանովիչն ու ոճաբան Քրիս Էփլտոնն ակտիվ կիսվում են Հայաստանի մասին իրենց տպավորություններով։

Քարդաշյանի դիմահարդարը Instagram-ի սթորիս բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա և Քրիս Էփլտոնը ճաշակում են լոլիլով ու վարունգով բանջարեղենային աղցանը։

«Շատ թարմ է, շատ համեղ, ասես բանջարանոցից նոր հավաքած լինի․․․ »,- պատմել է նա տեսանյութում։

Մարիո Դեդիվանովիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից լուսանկար է հրապարակել, որտեղ առավոտյան Քիմ Քարդաշյան ու քույրը մկրտել էին երեխաներին և հայերենով ողջունել իր հետևորդներին․

«Բարի առավոտ»։

shantnews.am