Հայտնի բլոգեր Լենա Միրոն անկեղծ հագուստի պատճառով կտրուկ քննադատել է 33-ամյա երգչուհի Նատալյա Չիստյակովա-Իոնովային (առավել հայտնի է Գլյուկոզա կեղծանվամբ)։ Նրա կարծիքով՝ իր զգեստապահարանի շնորհիվ երգչուհին «աշխատանքային ժամերին մարմնավաճառի տեսք ունի»։
«Եթե ես տեսնեի նրա լուսանկարները՝ չիմանալով՝ ով է Գլյուկոզան, կմտածեի, թե դրանցում ոչ թանկարժեք մարմնավաճառ է պատկերված։ Ընդ որում, լուսանկարն արվել է միջոցառման ընթացքում, ուր նա ուղեկցում է բաժնի պետի տեղակալի մակարդակի հաճախորդների»,- Livejournal-ում գրել է Լենա Միրոն։
Բլոգերը նշում է, որ Չիստյակովա-Իոնովան գումար չի ծախսում եւ ջանքեր չի գործադրում բեմական կոստյումներ գնելու համար։ Նա կարող է երգել անդրավարտիքով, ապա դրանով հայտնվել տեսախիկների առաջ, հետո նույն տեսքով խնջույքի գնալ։
«Օրերս Նատաշան լուսանկար է հրապարակել, որում գեղեցիկ կանգնած է առանց անդրավարտիքի եւ սեւ զգեստով։ Չիստյակովա-Իոնովան այնքան է սիրում այդ զգեստը, որը դրանով երեկույթներին հայտնվում է տարեցտարի։ Ես դրա մասին հրապարակում չէի անի, եթե յուրաքանչյուր կին Նատաշայի նման իր գլխավոր եւ նույնիսկ միակ արժեքը չհամարեր այն, որ ցանկալի է։ Եթե քեզ թառափ ես զգում՝ տղամարդկանц սեռական պահանջները բավարարելու համա, պետք է քեզ հաշիվ տաս, որ յուրաքանչյուրը պահպանման ժամկետ ունի»,- նշում է Լենա Միրոն։