Google Street View-ն Թայվանում` Շանթիան փողոցում, լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին:

Հետաքրքրական է, որ զույգի մերկ լուսանկարները խամրեցված չեն և տեսանելի է նրանց մարմնի ինտիմ հատվածները:

Այդ կադրերը հայտնի չէին դառնա, եթե օգտատերերից մեկը չորոշեր Թայվանում Google Street View-ի միջոցով կենդանիներ փնտրել:

«Ես Google մտա, որպեսզի տեսնեմ, թե կարող եմ ինչ-որ կենդանիներ գտնել և անհավատալիորեն հանդիպեցի այս հրաշալի տեսարանին»,-գրել է օգտատերը Twitter-ի իր էջում` հրապարակելով մերկ կադրերը: 

Google-ի խոսնակը MailOnline-ին հայտնել է, որ լուսանկարները հեռացվել են համակարգից, քանի որ խախտում էին կանոնադրությունը: