Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է վերելակում։ Դերասանուհին գեղեցիկ զգեստ է կրում, դասական պայուսակ եւ արեւային ակնոց։ «Չինական մանրանկարներ` վերելակում։ Հ.Գ. Ամենաանտրամադիր վիճակում ես սիրում եմ զգեստ հագնել, կանացիությունն իր ուժն ունի, զգեստով զգացողությունը այլ է, որքան էլ այն երբեմն անհարմար լինի: Հ.Գ.Գ Հետաքրքիր է, ժամանակակից կինն ինչու՞ է տաբատն ավելի նախընտրում... իսկ դու՞ք, որն է ճիշտ կամ հարմար...».- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նազենին կադրին կից գրել էր․ «Բարիք գործողին` թող որ բարին վերադառնա հազարապատիկ»։

 

 

 

 

 NEWS.am STYLE