Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային գրառմամբ։ Դերասանն ամառային վերնաշապիկ է կրում եւ ջինսե տաբատ, իսկ կադրին կից գրել է․ «Երբ եղանակը տաք էր ու խափուսիգ չէր...»։
Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանը պատկերված էր հոգնատանջ դեմքով։
«Երբ ներկայացման փորձն ավարտվում է առավոտյան ժամը 6-ին»,- հրապարակումը մեկնաբանել էր դերասանը։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրա հասցեին։ «Շատ եմ քեզ սիրում, Մկո ջան։ Շատ պոզիտիվ ու տարբերվող կերպար ես»,- գրել է երկրպագուներից մեկը։