Բնապահպան և նկարիչ Արտուր Բորդալոն, նույն ինքը Բորդալլո 2-րդն իր ճանապարհորդությունների ժամանակ պլաստմասե թափոններ է հավաքում և դրանցից կենդանիների անհավանական գեղեցիկ արձաններ պատրաստում։ Իր ստեղծագործություններով նկարիչը ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել մոլորակի աղտոտվածության վրա։