Դուք հավանաբար տեսած կլինեք սև փետուրներով հավերի։ Բայց երբևէ տեսե՞լ եք ամբողջովին սև հավեր։ Այսօր կպատմենք սև հավերի մասին, որոնց նկարներին նայելիս, կմտածեք, թե ֆոտոշոպ է։
Պարզվում է, որ աշխարհում գոյություն ունի սև հավերի հազվադեպ տեսակ, որը Այամ Չեմանի է կոչվում։
Այամ Չեմանի տեսակի հավերն ամբողջովին սև են, այդ թվում՝ փետուրները, մաշկը, եղունգները և նույնիսկ ներքին օրգանները։
Ժամանակին ԱՄՆ–ում այս ցեղատեսակի հավերին վաճառում էին 2500 դոլարով։
Սև գույնը պայմանավորված է դոմինանտ գենով, որը հիպերպիգմենտացիա է առաջացնում և կոչվում է ֆիբրոմելանոզ։
Այամ Չեմանի հավերը սև ձվեր են ածում։
Հավի այս տեսակն առաջին անգամ Եվրոպա է բերվել 1990-ականներին։ Նրանց հայրենիքում՝ Ինդոնեզիայում, կարծում են, որ այս հավերը «առեղծվածային» հատկություններով են օժտված, սակայն այդ կարծիքին լուրջ վերաբերվել պետք չէ։